Օրերս տարօրինակ տեղեկություն հայտնվեց` Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի, Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հերքում է տեսակետը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է կործանել լիբերալ աշխարհակարգը: Նրա խոսքով` նպատակը այդ աշխարհակարգը 21-րդ դարի իրականությանը համապատասխանեցնելն է` գրում է ՈՒոլտեր Ռասել Միդը:
Այս օրերին, երբ իշխանությունը զբաղված է պետությունից թալանածը հետ բերելու աշխատանքներով, ոչ մասնագիտական հանրույթը տեսնելով, թե ինչ ահռելի գումարների յուրացման մասին է խոսքը, հայտարարում է, թե ճիշտ կլինի դրանցով արտաքին պարտքը փակել:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ադրբեջան արարողակարգային, բայց և խորհրդանշական ու բազմանշանակ էր: Այցի մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին անցյալ տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նախընտրական ցիկլ էին մտնում:
Էրդողանի վրա թանկ կնստի հաղթանակը ընտրություններում: Մարդկանց ու կապիտալի արտահոսքը երկրից շարունակվում է, հավելվում է ևս մեկ ռիսկ` վերահսկողությունից դուրս եկած նախագահը` գրում է Քրիստին Շլյոտցերը Sueddeutsche Zeitung-ում:
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի ցանկանալով տպավորություն ստեղծել, թե Երևանում իշխանական օլիմպոսին իր հայտնվելն ուրախացնում է Ռուսաստանի իշխանություններին, հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև խնդիրներ չկան:
Արդեն այնքան շոգ է, որ նույնիսկ ալարում ես մտածել: ՈՒ որովհետև ալարում ես մտածել, մտքերդ իրենց-իրենց` առանց տրամաբանական լարի, գալիս ու շարվում են, սկսում են հեգնել քեզ, որ պատճառահետևանքային կապ ես որոնում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գիշերը կողմնակիցներին դիմելով` հայտարարեց, որ ընտրատեղամասերից ստացված տվյալներով` հաղթում է նախագահական ընտրություններում ու երկրորդ փուլ չի լինի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, մտադիր են հուլիսին հանդիպել: Դա կլինի նրանց երրորդ անձնական հանդիպումը: Երկուսն էլ քանիցս հայտարարել են, որ իրենց հաջողվել է աշխատանքային նորմալ հարաբերություններ հաստատել և հաճախ են հեռախոսում` գրում են Մեթյու Ռեժանսկին ու Անդրեյ Կորտունովը The National Interest-ում:
«Սուլթանի համար վատ ժամանակներ են», «Սուլթանի արբեցումը»` այս վերնագրերով են ֆրանսիական թերթերը հունիսի 23-ին անդրադարձել Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...